Լարսը շարունակում է փակ մնալ

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Նույն ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրիի հատվածում թույլ է տրվում միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Երթևեկությունն ընթանում է ճանապարհային ոստիկանության հսկողությամբ։

Տաթև Խոցանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր