Առաջիկա օրերին, հնարավոր է, մինչև 43 աստիճան տաքություն գրանցվի

Բնապահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական ազգային գործակալությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ից հուլիսի 4-ը Վրաստանում օդի բարձր ջերմաստիճանը կպահպանվի:

Արևելյան Վրաստանի որոշ շրջաններում այս օրերին, հնարավոր է, մինչև 43 աստիճան տաքություն գրանցվի։

Արևմտյան Վրաստանում սպասվում է  +32, +37 աստիճան տաքություն:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, Թբիլիսիում օդի ջերմաստիճանը կլինի +38, +40 աստիճան:

Թողնել պատասխան