Այցը լավ հնարավորություն է՝ երկկողմ բոլոր կարևոր հարցերը քննարկելու համար. Վրաստանի ԱԳ նախարար

«Վրաստանի վարչապետի այցը Հայաստան լավ հնարավորություն է, որ կողմերը քննարկեն երկկողմ հարաբերությունների բոլոր կարևոր ուղղությունները, ինչպես նաև համագործակցությունը՝ բազմակողմ ձևաչափերում»,- այս մասին  հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

«Վարչապետի առաջին պաշտոնական այցն է Հայաստան ու կարծում եմ, որ չափազանց կարևոր է՝ ելնելով աշխարհաքաղաքական  իրավիճակից: Իհարկե, կքննարկենք առևտրա-տնտեսական  հարաբերություները, նաև նոր աշխարհաքաղաքական տեսանկյունից Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, կարևոր տրանսպորտային նախագծերը: Կքննարկվի նաև մարդասիրական ուղղությամբ համագործակցությունը: Կքննարկվի մշակույթը, տնտեսությունը, հասարակությունների միջև համագործակցությունը»,- ասել է Զալկալիանին:

Հիշեցնենք, այսօր՝ մայիսի 12-ին մեկնարկեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի պաշտոնական այցը ՀՀ:

Ղարիբաշվիլիին կհյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո դեմ-առ-դեմ հանդիպումը կշարունակվի ընդլայնված ձևաչափով:

Հանդիպման ավարտից հետո ծրագրված է Ղարիբաշվիլիի և Փաշինյանի միասնական հայտարարությունը ԶԼՄ-ների համար:

Վրաստանի վարչապետի հետ ՀՀ է մեկնել նաև Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին:

Ղարիբաշվիլին Հայաստան այցելել է 2014-ին` վարչապետի, իսկ 2020-ին Պաշտպանության նախարարի պաշտոնում: Երկու այցի ընթացքում էլ նա խոսել է բոլոր ոլորտներում երկու երկրների հարաբերությունների խորացմանը միտված Վրաստանի մտադրությունների մասին: 2019-ին Գախարիան ևս վարչապետի պաշտոնում պաշտոնական այց է կատարել ՀՀ: