«Համերաշխություն բանվորներին». բողոքի ցույց, բախումներ Թբիլիսիում

Փետրվարի 7-ին լրացավ Ռուսթավիի ազոտի գործարանի աշխատակիցների բողոքի 12-րդ օրը: 12 օր շարունակ ցուցարարները պահանջում են աշխատանքի վերադարձնել 350 աշխատակցի, որոնց գործարանի ղեկավարությունն ազատել է աշխատանքից: Հակառակ դեպքում սպառնում են ծայրահեղ միջոցների դիմել: Արդեն իսկ ակցիաներ են անցկացվել Ռուսթավիում, դրանցից մեկի ընթացքում մի քանի ժամով կաթվածահար է եղել կենտրոնական փողոցներից մեկի երթեւեկությունը: Այս անգամ բողոքի ցույց տեղի ունեցավ Թբիլիսիում՝վարդերի հրապարակում «Համերաշխություն բանվորներին» խորագրով:

Մզիա Գաիկարաշվիլի- գործարանի աշխատակիցtyot

«1988 թ-ից աշխատում եմ ազոտի գործարանում, ամուսինս նոր է մահացել, 2 երեխա ունեմ, սա ինձ համար շատ անսպասելի էր, առանց որեւէ նախազգուշացման, առավոտյան աշխատեցի, իսկ երբ երեկոյան աշխատանքի եկա ինձ ներս չթողեցին: Բողոքում եմ մեր գորղծարանի ղեկավարությանն ու երկրի կառավարությանը, լրագրողներից բացի ոչ ոք ուշադրություն չի դարձնում մեր խնդիրներին»:

Գործարանի աշխատակից. «Առանց որեւէ պատճառի մեզ ազատել են աշխատանքից: Առավոտյան գնացինք գործարան, պարզվեց մեր անունները բազայից հանվել են: Մենք այստեղ փորձում ենք պաշտպանել մեր իրավունքները, մեր աշխատանքն ենք ուզում վերադարձնել, սոված մնալու սահմանին ենք»:

16522903_1415323581831616_1416857106_nԹբիլիսիում գործարանի նախկին աշխատակիցներին միացել են նաև մի շարք ուսանողներ եւ հասարակական կազմակերպությունների («Լսարան 115»-ի, «Թբիլիսիի համերաշխության ցանց», «Ազատ գոտի») ներկայացուցիչներ: Ցուցարարներին աջակցում էին նաեւ արհմիության անդամներ:

Գիորգի Նեփարիձե — Վրաստանի մետալուրգիական, լեռնային եւ քիմիական արտադրության բանվորների արհմիության անդամ. «Պահանջում ենք գործարանի աշխատակիցներին վերադարձնել աշխատանքը: Այն պայմանագիրը, որը ստորագրել են գործարանի այժմյան աշխատակիցները, թույլ է տալիս դրա ղեկավարությանը ցանկացած պահի ազատել նրանց աշխատանքից: Անսիրը լուծելու համար արդեն իսկ պատրաստվում ենք դատարան դիմել»:

xar@vichakԼաշա Չխարտիշվիլի-Ժողովրդավարական ինստիտուտի ղեկավար. «Որպես մարդու իրավունքների պաշտպան, բնական է` այստեղ պիտի լինեմ, քանզի խոսքը ապօրինի, անարդար կերպով մարդկանց աշխատանքից ազատելու մասին է: Ցավոք նման դեպքեր հաճախ են տեղի ունենում, ինչը նշանակում է, որ կառավարությունը նախընտրում է լավ հարաբերություններ ունենալ կազմակերպության սեփականատերերի հետ` քաղաքացիների աշխատանքային իրավունքները պաշտպանելու փոխարեն»:

Թբիլիսիի Վարդերի հրապարակից ցուցարարները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Ցույցի մասնակիցները փակել էին Ռութավելիի պողոտայի երթեւեկության մի կողմը: Երթի ընթացքում ցուցարարները ճանապարհի երկրորդ կողմն անցնելով, մի քանի անգամ բախվեցին ոստիկանների հետ:

Իրակլի Կակաբաձե — Գրող, հրապարակախոս. «Կատաստրոֆիկ իրավիճակ է, առանց պատճառի աշխատանքից ազատվել է 250 մարդ, բանկային ոլորտը կողոպտում է բնակչությանը, կառավարությունը պաշտպանում է բանկերին եւ ոչ մարդկանց: Այսօր, այս ամենի ֆոնին առաջին հերթին համերաշխություն ենք հայտնում Ազոտի գործարանի աշխատակիցներին»:

Տեղափոխվելով Ազատության հրապարակ, ակցիայի մասնակիցները Վրաստանի բանկ (Bank of Georgia) մուտք գործելու փորձ արեցին, սակայն ոստիկանները կանխեցին այն: Ակցիայի մասնակիցների հայտարարությամբ, Վրաստանի բանկը Ռուսթավիի Ազոտի գործարանի ակցիաներն է ձեռք բերել եւ փորձում է բանվորներին ազատել աշխատանքից:

profkavshiriԳոչա Ալեքսանդիա- Վրաստանի արհմիության ղեկավարի տեղակալ. «Վրաստանի բանկը այս գործարանի սեփականատերերից մեկն է: Այն ինչ տեղի է ունենում կապված է բանկի շահերի հետ, ուստի իրական սեփականատերերից ենք պահանջում պատասխան, հակառակ դեպքում այս շարժումը կշարունակվի: Այժմ պետք է հասկանալ` նրանք նախընտրում են բողոքի պայմաններում աշխատել, թե` կորոշեն բանակցությունների անցնել»:

Թողնել պատասխան