«Ռուսական օրենքի» դեմ այսօր լայնամասշտաբ ցույց կանցկացվի

Այսօր՝ ապրիլի 28-ի ժամը 19:00-ին,  ընդդեմ «գործակալների օրենքի», որ հայտնի որպես «ռուսական օրենք», հերթական լայմամասշտաբ հանրահավաքը կանցկացվի։

Հարահավաքին այս անգամ կմասնակցեն հասարակական կազմակերպություններն ու ընդդիմադիր կուսակցությունները։

Ապրիլի 25-ին հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները հայտարարեցին, որ ոչ մի դեպքում չեն գրանցվի «զրպարտության ռեեստրում», իսկ կիրակի երեկոյան հանրությանը հրավիրեցին Հանրապետության հրապարակ՝ բողոքելու օրենքի դեմ։

Կրկին խորհրդարան ներկայացրած «գործակալների մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ հաստատվել է 2024 թվականի ապրիլի 17-ին։

Խորհրդարանում երկրորդ հանձնաժողովային լսումները նշանակված են` ապրիլի 29-ի ժամը 09։00-ին։ Լիագումար նիստում երկրորդ ընթերցման օրը դեռ հստակեցված չէ։

Ուշագրավ է նաև, որ նույն օրը` ապրիլի 29-ին, իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախատեսում է Թբիլիսիում «գործակալների մասին օրենքի» աջակցության հանրահավաք անցկացնել։ Ըստ «Ալիք Մեդիա Վրաստան»-ի աղբյուրի` իշխող ուժը հանրահավաքի համար պետաշխատողների է մոբիլիզացնում։

Օրենքի նախագծի երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունման նախահաշվային ժամկետը մայիսի 17-ն է։

Իշխանությունը շահագործում է պետաշխատողների ռեսուրսը