Լարսը փակ է

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով (ժամը 21:00-ի դրությամբ) նշված հատվածում բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն արգելված է:

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ Շրջակա միջավայրի ազգային գործակալությունից տեղեկացրել են, որ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի։

«Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։

Մայրուղու մնացած հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է»,- հայտնում են դեպարտամենտից: