Իվանիշվիլին պատրաստվում էր ձերբակալել իր կառավարության պաշտպանության նախկին նախարարին. Բերձենիշվիլի

«Բիձինա Իվանիշվիլին պատրաստվում էր ձերբակալել Իրակլի Ալասանիային, բայց չկարողացավ»,- այս մասին հայտարարել է«Հանրապետական» կուսակցության առաջնորդներից Դավիթ Բերձենիշվիլին:

Վերջինիս խոսքով՝ Իվանիշվիլին փորձել է պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել պաշտպանության նախարարությանը վերաբերող «Կաբելների» գործով (չարաշահումներ ՊՆ-ում):

«Իվանիշվիլին ասում էր` պետք է ձերբակալեմ Ալասանիային: Նա այս մասին խոսել է նաև խորհրդարանական մեծամասնության և քաղխորհրդի նիստին: Պաշտոնապես հայտարարում եմ. Իվանիշվիլին պատրաստվում էր ձերբակալել Իրակլի Ալասանիային, բայց չկարողացավ: Մեծամասնության նիստին, որտեղ ներկա էր 80-90 պատգամավոր, միայն հանրապետականներն էին դեմ: Ասում էինք՝ քանի դեռ դատարանի որոշում չկա, Իրակլին և տղերքը մեղավոր չեն և հետագայում այդպես էլ եղավ: Իսկ Բիձինա Իվանիշվիլին ասում էր` գիտեմ այս գործը, Ալասանիային ձերբակալել է պետք, նույնիսկ դատախազությունը չգիտի այնքան մանրամասներ, որքան ես գիտեմ»,- հայտարարել է Բերձենիշվիլին: