Նոյեմբերի 26-ի գիշերը Ցագերիի մունիցիպալիտետի Լայլաշի գյուղում սողանք է տեղի ունեցել։
Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ վնասվել է 17 տուն և տնամերձ հողամաս, բնակչությունը տարհանվել է։
Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ սողանքի հետևանքով ոչ ոք չի տուժել։