Տղիբուլիի կենտրոնում հանքափորները բողոքի ակցիա են անցկացնում

Այսօր՝ հուլիսի 19-ին, առավոտից Տղիբուլիի կենտրոնում հանքափորները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց գլխավոր պահանջը «Վրացածուխ» ընկերության ղեկավարության հրաժարականն է: Նրանք նշել են նաև իրենց թեկնածուին: Տեղեկացնում է imedinews-ը:

Միևնույն ժամանակ, ցուցարարները կտրականապես դեմ են հանքահորի փակման որոշմանը, սակայն պահանջում են պատժել անվտանգության համար պատասխանատու անձանց:

Պետությունը հանքահորի փակման մասին որոշումը կայացրել է հերթական ողբերգական դեպքից հետո: Հետաքննության ավարտից առաջ Տղիբուլիում գոյություն ունեցող բոլոր հանքահորերը փակվել են:

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հուլիսի 16-ին հայտարարել էր, որ էկոնոմիկայի նախարարությունն աշխատում է կազմակերպության հետ և Տղիբուլիի հանքահորի աշխատակիցները կշարունակեն վարձատրվել։

Տղիբուլիի ողբերգությունը տեղի է ունեցել հուլիսի 16-ին: Մահացել է 4 բանվոր, 6-ը՝ վնասվել: Հուլիսի 16-ը երկրում սգո օր էր հայտարարվել: Նույն հանքահորում ապրիլի 5-ին մահացել էր 6 բանվոր:

Թողնել պատասխան