Վրաստանը կրթության և գիտության նոր նախարար ունի

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը կրկին կզբաղեցնի Միխեիլ Չխենկելին:

Ըստ կառավարության աշխատակազմի, համապատասխան հրամանը ստորագրվել է այսօր՝ վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից:

Հիշեցնենք, որ Միխեիլ Չխենկելին կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև 2017-2018 թվականներին, իսկ դրանից հետո մինչ օրս եղել է Վրաստանի վարչապետի կրթության գծով խորհրդականը: Մինչև 2017 թվականը Չխենկելին զբաղեցրել է Թբիլիսիի պետական ​​համալսարանի պրոռեկտորի պաշտոնը:

Միխեիլ Չխենկելին ունի դոկտորի կոչում, ԱՄՆ համալսարանների դասախոսների ասոցիացիայի անդամ է: