Վրաստանի տնտեսական աճը կկազմի 5,4 տոկոս

Ներդրումային և խորհրդատվական G&T ընկերությունը ընթացիկ տարում Վրաստանում կանխատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ:

Ընկերության կողմից հրապարակված զեկույցում ասվում է, որ արտահանման, զբոսաշրջությունից ստացված եկամուտների և դրամական փոխանցումների աճի արդյունքում 2018 թվականի առաջին չորս ամիսներին Վրաստանի տնտեսությունն արդեն աճել է 5,2 տոկոսով:

«Մեր կանխատեսումները հիմնված են նպաստավոր արտաքին պայմանների, ընթացիկ բարեփոխումների, գործարար միջավայրի և սպառողների վստահության վրա»,- ասված է հաշվետվությունում, փոխանցում է imedinews-ը։

Թողնել պատասխան