Տեսանյութ. Կրծանիսիի վրաերթի հետևանքով զոհերի թիվը հասավ 3-ի

«New Hospitals» հիվանդանոցում մահացել է Կրծանիսիի ողբերգական վթարից տուժած միջին տարիքի տղամարդ:

Հոսպիտալում ևս 3 պացիենտ է, նրանց վիճակը կայուն է:

Հիշեցնենք` հունիսի 12-ին Թբիլիսիի Կրծանիսի փողոցում բեռնատարը կորցրել էր կառավարումը, հայտնվել «New Hospitals» հիվանդանոցի բակում, վնասել ևս 5 մեքենա: Բեռնատարի վարորդը տեղում մահացել էր, ևս մեկ մարդ մահացել էր հիվանդանոցում` այդպես էլ գիտակցության չգալով: ՆԳՆ-ն քրեական գործ է սկսել` Վրաստանի ՔՕ-ի 276 հոդվածով` տրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում անվտանգության կանոնները խախտելը: