2022-2023 ուստարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին

Վրաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում 2022-2023 ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 15-ին, հայտնում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ):

ԿԳՆ-ի տվյալներով՝ Վրաստանի դպրոցներում առաջինից մինչև տասներկուերորդ դասարան կհաճախի 632 հազար 726 աշակերտ։

Տվյալների համաձայն՝ 2022-2023 ուսումնական տարում Վրաստանի դպրոցներում կսկսեն սովորել, ընդհանուր առմամբ, 55 հազար 717 առաջին դասարանցի. նրանցից 1 868-ը առաջին դասարան է հաճախելու «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն, որը թույլ է տալիս մինչև հոկտեմբերի 1-ը 6 տարին լրացած երեխաներին դպրոց ընդունվել։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ դպրոցական առաջին օրը բոլոր հանրակրթական դպրոցներում կհնչի Վրաստանի օրհներգը, և կբարձրացվի Վրաստանի դրոշը։

Իվանիշվիլիի բարեգործությամբ` Վրաստանը համաշխարհային մակարդակի ակադեմիական և գիտահետազոտական ​​տարածք