Կորոնավիրուս է հաստատվել ևս 30 դիմորդի մոտ

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավար Սոփիո Գորգոձեի խոսքով, այսօր հուլիսի 2-ին կորոնավիրուս է հաստատվել ևս 30 դիմորդի մոտ: Հիշեցնենք` երեկ կորոնավիրուս էր հաստատվել 20 դիմորդի մոտ:

Քննությունների ազգային կենտրոնի որոշմամբ, եթե դիմորդի մոտ քննության օրը հաստատվի կորոնավիրուսային հիվանդություն, մինչև քննությունների ավարտը դիմորդների համար համապատասխան առարկաների քննություններ կկազմակերպվեն ոչ շուտ քան 14 օրը:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանում մեկնարկել են միասնական ազգային քննությունները։

Ազգային քննություններին մասնակցելու է ավելի քան 38 400 դիմորդ: Ուսուցիչների քննության համար, որոնք նախատեսված են հուլիսի 14-ից, ավելի քան 28 700 գործող ուսուցիչ կամ ուսուցչի հավակնորդ կա: Մագիստրոսական քննությունների համար, որոնք տեղի կունենան հուլիսի 27-30-ը, գրանցվել է ավելի քան 12 800 դիմորդ: Հուլիսի 28-ին կայանալիք դրամաշնորհային քննությունների համար դիմել է ավելի քան 3700 ուսանող: