Ախալցիխեի բերդի այցելուների թիվը տարեցտարի աճում է

Ախալցխայի բերդ, հայտնի է նաև Բերդ Ռաբաթ

2018 թվականին Ախալցիխեի Ռաբաթ բերդի 152 752 այցելուից 75 314-ը օտարերկրացի է:

2018 թվականին Ախալցիխեի բերդ են այցելել զբոսաշրջիկներ աշխարհի շուրջ 75 երկրներից: Նրանց մեծ մասը Լեհաստանից, Իսրայելից, Ռուսաստանից, Գերմանիայից, Միացյալ Արաբական Էմիրություններից, ԱՄՆ-ից, Նիդեռլանդներից, Թուրքիայից և Հայաստանից են:

Ստորև ներկայացնում ենք Ախալցիխեի բերդ այցելուների վիճակագրությունը բացման տարեթվից.

2012 թիվ – 83 955 այցելու,
2013 թիվ – 132 072 այցելու (այդ թվում, 17 886 օտարերկրացի);
2014 թիվ – 117 548 այցելու (այդ թվում, 14 803 օտարերկրացի);
2015 թիվ – 118 921 այցելու (այդ թվում, 37 176 օտարերկրացի);
2016 թիվ – 137 633 այցելու (այդ թվում, 51 186 օտարերկրացի);
2017 թիվ – 141 591 այցելու (այդ թվում, 60 942 օտարերկրացի):

Հիշեցնենք նաև, 2018 թ․ հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Ախալցիխեի Ռաբաթի բերդ այցելած զբոսաշրջիկների ծախսած գումարը կազմել է 576 026 լարի: