Զուրաբիշվիլին և Վաշաձեն հավասար ձայներ են ստանում․ հարցումներ

Վրաստանյան ipn.ge, ambebi.ge և kvirispalitra.ge լրատվական կայք էջերի անցկացրած հարցումների համաձայն, նախագահի թեկնածուներ Սալոմե Զուրաբիշվիլիի և Գրիգոլ Վաշաձեի աջակիցների թիվն այս պահին հավասար է:

«Եթե նախագահական ընտրություններն անցկացվեն վաղը, ում կտայիք ձեր ձայնը» հարցին մասնակիցների 28 տոկոսը հավաստիացրել է, որ կընտրի իշխող կուսակցության աջակցությունը վայելող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, նույնքան հարցվածներ էլ՝ ՄԱՇ-ի թեկնածու Գրիգոլ Վաշաձեին։

Հարցվածների 6 տոկոսն է քվեարկել ընդդիմադիր թեկնածու Դավիթ Բաքրաձեի օգտին, 12 տոկոսը՝ Դավիթ Ուսուփաշվիլիի, 6 տոկոսը՝ Զուրաբ Ջափարիձեի օգտին:

Հարցումներին մասնակցել է 24 հազար 638 քաղաքացի: Հարցումները ipn.ge, ambebi.ge և kvirispalitra.ge լրատվականները սկսել են հոկտեմբերի 2-ին: