Առաջին դասարանցիների գրանցումը տարածքային սկզբունքով կսկսվի մայիսի 15-ի ժամը 09:00-ին և կշարունակվի մինչև մայիսի 25-ի 00:00-ն:
Կրթության նախարարության հաղորդմամբ՝ գրանցումն իրականացվելու է առցանց ռեժիմով՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registration.emis.ge:
«Տարածքային սկզբունքով գրանցումը կիրականացվի 12 պիլոտային քաղաքներում՝ Թբիլիսի, Բաթումի, Քութաիսի, Ռուսթավի, Զուգդիդի, Ամբրոլաուրի, Օզուրգեթի, Ախալցիխե, Գորի, Մցխեթա, Թելավի և Փոթի: Գրանցումը կկատարվի Պետական ծառայությունների զարգացման գործակալության էլեկտրոնային տվյալների բազայում 2026 թվականի ապրիլի 15-ի դրությամբ արձանագրված հասցեով:
Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը դպրոցներում կիրականացվի մայիսի 27-ից հունիսի 12-ը ներառյալ: Սահմանված ժամկետներում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի…», — նշված է հաղորդագրության մեջ: