Ձնահյուս Կազբեգիի Կարկուչա գյուղում

Կազբեգիի շրջանի Կարկուչա գյուղում ձնահյուս է տեղի ունեցել։

Տեղեկությունը տարածել է Կազբեգիի քաղաքապետարանը, ըստ որի` ձնահյուսի պատճառով գյուղի ավտոճանապարհին տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է.

«Մասնագետների մասնակցությամբ տարածքի զննումից և հնարավոր ռիսկերի գնահատումից հետո կսկսվեն ճանապարհի մաքրման աշխատանքները, և երթևեկությունը կվերականգնվի։ Կազբեգիի քաղաքապետարանը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ նշված հատվածով տեղաշարժվելուց և սպասել լրացուցիչ պաշտոնական տեղեկատվության»,- ասված է հաղորդագրության մեջ։