Թոփաձե֊արդյունաբերողներ, մեր հայրենիք կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ֊ի որոշումը

«Թոփաձե- արդյունաբերողներ, մեր հարենիքը» ընտրական դաշինքը դատարանում կբողոքարկի ԿԸՀ-ի որոշումը, կապված կուսակցության գրանցումը չեղյալ համարելու հետ:

Ինչպես «Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ դաշինքի առաջնորդներից Զուրաբ Տկղեմալաձեն է հայտարարել, հանձնաժողովի ղեկավարի որոշումը արդար չէ: Նրա խոսքով, նշված որոշումը կայացրել են այն բանից հետո, երբ NDI-ի եւ IRI-ի ներկայացուցիչները կապվել են ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիայի հետ:

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը ուղղակի ձեւով խախտում է օրենքը: Նախորդ օրը, ԿԸՀ-ի ղեկավարը տարբեր ԶԼՄ-ների միջոցով տեղեկատվություն է տարածել ար այն, որ 29-ը կուսակցությունից, 28-ը հաջողությամբ անցել է գրանցումը։ Այս 28 կուսակցության շարքում էինք նաեւ մենք, չնայած հաջորդ օրը առավոտյան ժամը 8-ին տեղեկացանք, որ մեր կուսակցության գրանցումը չեղյալ է հայտարարվել: ԿԸՀ-ի ներկայացրած բացատրությունը սին է: Ընդունված որոշման մեջ կան տարբեր տիպի խախտումներ։ Այս փուլում մեր իրավաբանները ուսումնասիրում են խնդիրը, ինչից հետո միայն ավելի մասնամասն կկարողանամ խոսել: Իհարկե, այս ամենը բողոքարկելու ենք դատրանում եւ հուսով ենք, որ դատարանը կընդունի օբյեկտիվ որոշում»,֊ հայտարարել է Զուրաբ Տկղեմալաձեն:

Թողնել պատասխան