Երեք արտերկրյա կլինիկա, որտեղ կարող են ախտորոշվել և բուժվել Վրաստանից մեկնած երեխաները

Վրաստանի առողջապահության նախարարությունն արտասահմանյան երեք կլինիկայի անուն է հրապարակել, որտեղ կարող են ախտորոշվել և բուժվել ուռուցքային հիվանդություններով Վրաստանից մեկնած երեխաները.

  • Անադոլու բժշկական կենտրոն, Թուրքիա
  • Պրոտոնային թերապիայի կենտրոն, Իսպանիա
  • Իչիլովի կլինիկա, Իսրայել։

Ծախսերը կատարվելու են պետբյուջեից. այդ նպատակով տարեկան հատկացվում է 30 մլն լարի, հետևաբար տարեկան մինչև 300 երեխա կկարողանա օգտվել ծրագրից։

Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին հայտարարել է, որ ընտրված կլինիկաներն ամբողջությամբ ընդգրկում են մանկական ուռուցքաբանության ցանկացած բնագավառ։