Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը նվազում են

Դեկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 738 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 225 893 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 14 192 թեստավորում, այդ թվում 7 074 հակամարմինների թեստով, 7 118 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 494 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 210 445 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 2 481:

Կարանտինային գոտում է գտնվում 389 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5 480 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1 223 պացիենտ: