Ժնևյան բանակցությունների ձևաչափը չի փոխվի․ Դոնդուա

«Ժնևյան բանակցությունների ձևաչափի փոփոխության հարցը չի քննարկվել, մասնակից կողմերն այն նիստի ընթացքում նույնիսկ չեն բարձրացրել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի Արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոնդուան՝ մեկնաբանելով ՌԴ-ի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հայտարարությունը։ Նրա խոսքով, բանակցությունների ձեւաչափն ամբողջությամբ պատասխանում է Վրաստանի ու բռնազավթած տարածքների առջև առկա մարտահրավերներին:

«Ժնևյան ձեւաչափը բարեփոխումների կարիք չունի: Այս մասին խոսք ընդհանրապես չի եղել: Այն յուրօրինակ ձևաչափ է, միջազգային փաստաթղթերի վրա հիմնված լավ գործիք է առկա խնդիրներին պատասխանելու համար:  Նպատակն այն է, որպեսզի ձեւաչափը պատասխան տա 2008 թվականից ի վեր Վրաստանի բռնազավթած տարածքներում առաջ եկած մարտահրավերներին, անվտանգությանն ու մարդասիրական խնդիրներին վերաբերող հարցերին»,-նշել է Դոնդուան:

Թողնել պատասխան