ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Աբխազիայի ու Ցխինվալիի հետ կապված բանաձև է ընդունել

Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 75-րդ նիստի շրջանակներում «Աբխազիայից Վրաստան ու Ցխինվալիի շրջանից/ Հարավային Օսիա Վրաստան բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» Վրաստանի ու աշխարհի տարբեր շրջանների կողմից առաջարկած բանաձևն է ընդունել:

Վրաստանը նշված բանաձև ՄԱԿ-ի ասամբլեայում է ներկայացնում 2008 թվականից: Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջաններում բռնի ճանապարհով իրականացրած ժողովրդագրական փոփոխությունները, հաստատում է փախստականների իրավունքը՝ էթնիկ պատկանելիությունից զատ վերադառնալ սեփական տներ անվտանգ ու արժանապատվորեն, ու ընդգծում է նրանց սեփականության իրավունքի նկատմամբ հարգանքի ու պաշտպանության անհրաժեշտությունը: