ԵՄ-ն կշարունակի Վրաստանում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի խախտման հարցը բարձրացնել

Եվրահանձնաժողովը ԵՄ-ի` Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր ռազմավարությունն է ներկայացրել:

Փաստաթղթում ասվում է, որ ԵՄ-ն կշարունակի ընդդիմանալ Ռուսաստանի կառավարության փորձերին՝ ներկայանալ որպես մեդիատոր և ոչ կողմ Ուկրաինայում, Վրաստանում ու Մոլդովայում տարածքային  կոնֆլիկտների մեջ:

«Եվրամիությունը շարունակում է իր չճանաչման քաղաքականությունը Ղրիմի թերակղզու ապօրինի անեքսիայի և Ռուսաստանի կողմից Վրաստանի շրջանների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի այսպես կոչված անկախության աջակցության նկատմամբ»,- նշված է փաստաթղթում:

ԵՄ ռազմավարությունում նշված է, որ Ռուսաստանն ուղիղ ռազմական ու հիբրիդային  գործողություններ է իրականացնում չլուծված կոնֆլիկտների նկատմամբ` Ուկրաինայում, Վրաստանում ու Մոլդովայում, նաև ԵՄ հարավային հարևանությամբ գտնվող Սիրիայում ու Լիբանանում:

«ԵՄ-ն շարունակում է Ուկրաինայում ու Վրաստանում Ռուսաստանի կողմից միջազգային իրավունքի  մշտական խախտումների հարցի քննարկումը, այդ թվում՝ համախոհ գործընկերների հետ նախաձեռնության ճանապարհով»,- նշված է փաստաթղթում:

Եվրամիության կողմից մշակված փաստաթուղթը կքննարկվի հունիսի վերջին ԵՄ առաջնորդների հերթական գագաթնաժողովին։