Տեսանյութ. «Armenia» ավիաընկերությունը Երևան-Բաթումի չվերթ է սկսում

«Արմենիա» ավիաընկերությունը սկսում է սեզոնային չարտերային թռիչքներ Երեւանից Բաթումի` հայտնում է Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:

Նախօրեին  ավիաընկերությունն իր առաջին թռիչքն է կատարել: Երեւան — Բաթումի — Երևան չվերթներն իրականացվելու են շաբաթական մեկ անգամ ` երեքշաբթի օրերին, մինչև հունիսի 22-ը, իսկ հունիսի 22-ից սեպտեմբերի 15-ը` շաբաթը երկու անգամ:

Վրաստանը կանոնավոր միջազգային թռիչքները վերականգնեց 2021 թվականի փետրվարի 1-ից ՝ մեկ տարվա դադարից հետո:

Օդային ճանապարհով  Վրաստան հասնելու համար օտարերկրացիները պետք է ունենան կորոնավիրուսի դեմ լիարժեք  պատվաստումը  հաստատող փաստաթուղթ և բացասական PCR թեստի պաստասխան:

Այսօր վերականգնվել է նաև գնացքների շարժը` Երեւան-Թբիլիսի-Բաթումի երթուղով. 15 ամսվա դադարից հետո առաջին գնացքը Երեւանից Վրաստան ուղեւորներ է տեղափոխել:

Լուսանկարներ. Բաթումիում դիմավորել են Երևան-Թբիլիսի-Բաթումի գնացքը