Գուդաուրիում վիրավորվածներին ուղղաթիռով տեղափոխում են Թբիլիսի

Գուդաուրիում տեղի ունեցած դեպքի հետեւանքով վնասված Ուկրաինայի քաղաքացուն ուղղաթիռով Թբիլիսի են տեղափոխել: Ողղաթիռը վայրէջք է կատարել Ղուդուշաուրիի կլինիկայի բակում:

Ղուդուշաուրի կլինիկայում սպասում են նաեւ երկրորդ ուղղաթիռին, որով կբերվի Շվեդիայի քաղաքացին:

Հիշեցնենք, Գուդաուրիում ճոպանուղու տեխնիկական թերության պատճառով տեղի ունեցած վթարի հետեւանքով վնասվել են Ուկրաինայի 4, Շվեդիայի 1, Ռուսաստանի 2 եւ Վրաստանի 1 քաղաքացի:

Թողնել պատասխան