Դրամական փոխանցումներն աճել են. Ռուսաստանը երկրորդ տեղում է

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ 2022 թվականի մարտին երկրում դրամական փոխանցումների ծավալը կազմել է 625,9 մլն լարի (193,1 մլն դոլար), ինչը 2,6 տոկոսով կամ 4,9 մլն դոլարով ավելի է 2021 թվականի մարտի ցուցանիշից։

2022 թվականի մարտին ամենամեծ գումարը՝ 36,05 մլն դոլար, փոխանցվել է Իտալիայից՝ կազմելով ընդհանուր փոխանցումների 18,67 տոկոսը։

Երկրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է՝ 27 մլն դոլարով, որը կազմում է փոխանցված միջոցների 13,99 տոկոսը։

Երրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 25,64 մլն դոլար, ինչը կազմում է ընդհանուր փոխանցումների 13,28 տոկոսը։