Մոտ ապագայում Վրաստանում հասանելի կլինի պատվաստանյութերի լայն ընտրություն

Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին: Նրա խոսքով, անհրաժեշտ է բնակչության մոբիլիզացում` բոլոր կանոնների պահպանման հարցում: Տիկարաձեն նշել է նաև՝ շուտով պատվաստանյութերի մեծ ընտրություն կլինի երկրում ու հենց դրա հիման վրա կմեկնարկի զանգվածային պատվաստման գործընթացը: Տիկարաձեի խոսքով, հասանելի կլինեն և՛ «Ջոնսոն և Ջոնսոն», և՛ «Նովովաքս», և՛ «Մոդեռնա» տեսակների պատվաստանյութերը

Նախարարը խոսել է նաև կորոնավիրուսային հիվանդության «Հնդկական շտամի» մասին, ասել, որ այս պահին դրանով վարակված 18 քաղաքացի կա, սակայն ենթադրություն կա, որ շտամի տարածումը կշատանա: