Սաակաշվիլին Ուկրաինայի իրավապահներին մեղադրում է գողության մեջ

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի գլխավոր դատախազությանն ու Անվտանգության ծառայությանը գողության մեջ է մեղադրել: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Ռուսլան Չեռնոլուցկին:

Ուկրաինական ZN.ua պարբերականի տեղեկատվությամբ, Սաակաշվիլիի շահերը պաշտպանող կողմը եւս մեկ անգամ պահանջել է վերադարձնել պաշտպանյալի անձնական իրերը, որոնք անհետացել են նրա տանը անցկացրած հետախուզության արդյունքում: Խոսքը վերաբերում է Սաակաշվիլիի համակարգչի, բջջային հեռախոսների և մի շարք այլ կարևոր իրերի մասին:

Սաակաշվիլին պահանջում է վերադարձնել սեփական իրերը կամ փոխհատուցել:

Թողնել պատասխան