Վրաստանում փոփոխվում է պատվաստման կարգը

Վրաստանի Առոլղջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ՝ պատվաստումից հետո սպասման սենյակում անցկացրած ժամանակը ինչպես Astrazeneca, այնպես էլ՝ Pfizer տեսակի պատվաստանյութով պատվաստվելու դեպքում,  30 րոպեի փոխարեն կտևի 45 րոպե:

Միաժամանակ, պատվաստման կենտրոններում մոբիլիզացված կլինի բուժաշխատողների երեք բրիգադ, անհրաժեշտության դեպքում, բուժաշխատողերի քանակը կաճի կոնկրետ կենտրոններում:

Հիշեցնենք՝ Վրաստանում մարտի 15-ից ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը: Դեռևս պատվաստվում են բուժաշխատողները՝ Asgtrazeneca պատվաստանյութով, այսօր Վրաստանը կստանա նաև Pfizer տեսակի պատվաստանյութ: