«Դու ոչ մեկն ես». Թբիլիսիի օդանավակայանում սահմանապահն օտարազգի կնոջը վիրավորանք է հասցրել. տեսանյութ

Վրաստանի սահմանային  ոստիկանության աշխատակիցը նախօրեին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հեռավար աշխատելու նպատակով Վրաստան ժամանած կնոջը վիրավորանք է հասցրել ու թույլ չի տվել երկիր մուտք գործել: Վերջիններիս խոսակցությունը տարածվել է սոցցաներում, տեսանյութը տարածել է Ալեքսանդրե Գիորգաձեն:

Տեսանյութի համաձայն՝ կինը բացատրում  է սահմանապահին, որ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, թեստի պատասխանը, գումար և երկիր մուտք գործելու իրավունք, սահմանապահը նրա հետ խոսում է ագրեսիվ տոնով ու ոչ ցենզուրային բառերով, ու կրկնում, որ սա «իր երկիրն է»:

«Գնա՛,  վերադարձի՛ր Թուրքիա, որովհետև սա իմ երկիրն է, հետդ խոսել չեմ ուզում, որովհետև դու ոչ մեկն ես, կգա հիմա ավիաընկերությունն ու քեզ կտանի, հասկացա՞ր»,- ասում է սահմանապահը ռուսերենով խոսող կնոջն ու պնդում, որ նա այլևս երբեք երկիր չի կարողանա մուտք գործել:

Տեսանյութը՝ այստեղ

Ներքին գործերի նախարարությունից «Ֆորմուլա» հեռուստաընկհերությանն ասել են, որ տեղի ունեցածի հետ կապված ստուգումներ են սկսել: