ԲԹՋ-ի թուրքական հատվածում նավթի փոխադրման ծավալն աճել է

2023 թվականի մարտին Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով Թուրքիայի տարածքով փոխադրվել է 19,761 մլն բարել նավթ, ինչը 8,48 տոկոսով կամ 1,545 մլն բարելով ավելի է 2022 թվականի մարտի ցուցանիշից, գրում է BusinessPressNews-ը:

Ըստ տեղեկության՝ հունվար-փետրվար-մարտին ԲԹՋ խողովակաշարով Թուրքիայի տարածքով փոխադրվել է 54,810 մլն բարել նավթ, ինչը 7,94 տոկոսով կամ 4,032 մլն բարելով ավելի է, քան 2022 թվականի առաջին երեք ամիսներին։

Ի դեպ, ներկայումս ԲԹՋ խողովակաշարը հիմնականում սպասարկում է Ադրբեջանի Ազերի-Չիրագ-Գյունեշլի հանքավայրերի բլոկում արդյունահանվող նավթի փոխադրումը։ ԲԹՋ խողովակաշարով կտեղափոխվի նաև Շահդենիզ հանքավայրի կոնդենսատը, թուրքմենական և ղազախական նավթը։