1988` մեր մասնատման սկիզբը. ՄԱՍ 2-րդ

«Ալիք մեդիա»-ի նոր վերլուծական հոդվածաշար է սկսում, որտեղ անդրադառնալու ենք 30 տարի առաջ Խորհրդային Վրաստանում` ԽՍՀՄ-ից անկախանալու նպատակով տեղի ունեցող գործընթացներին: Ի՞նչ հույսեր ունեին այդ շրջանի շարժման ղեկավարները, ինչպե՞ս էին ընկալում ժողովրդավարությունն ու ինչ էին մտածում ազատ շուկայական տնտեսության եւ նմանատիպ այլ թեմաների վերաբերյալ: Հոդվածաշարը գրող, հրապարակախոս Իրակլի Կակաբաձեինն է, ով 80-ականների վերջերին հանդիսացել է ուսանողական շարժման առաջնորդներից:Առաջին հոդվածը կարող եք կարդալ այստեղ:Գորբաչեւի ու Շևարդնաձեի բարեփոխումները հատուկ սպասումներ բերեցին նախորդ դարի 80-ականների վերջին: Չպետք է մոռանանք, որ այս ժամանակաշրջանը «Սառը պատերազմի» քարոզչական մրցակցության ավարտն էր և այս տեսանկյունից ստեղծվել էր բավականին հետաքրքիր իրավիճակ, երբ միմյանց մասին հաճախ կեղծ իմիջներն էին գերակայում: Հայտնի է, որ խորհրդային համակարգը այեւս կենսունակ չէր եւ դրա պատճառն առաջին հերթին այն էր, որ «դիալեկտիկ նյութապաշտությունը» փոխարինվել էր «սպառողական նյութապաշտությամբ»: Սրա վառ վկայությունն էր 1980-ական გორბაჩოვი შევარდნაძეթվականների սկզբին Արևելյան Եվրոպայի երկրներում խորհրդային զբոսաշրջիկների սպառողական ապրանքներով լի պայուսակներով ծաղրանկարները: Խորհրդային դոգմատիկ «դիալեկտիկ մատերիալիզմը» սպառողների մասշտաբով արևմուտքին շատ անգամ գերազանցեց և ստեղծվեցին «սպառողական դրախտի» սպասումներ: Խորհրդային գաղափարախոսությունը հենց այս «կոմունիստական դրախտ»-ն էր կանխատեսում եւ հենց այս պատճառով բնակչության լայն զանգվածները արդեն 1960-ականներից կուտակել-սպառելու ռեժիմին էին անցել, իսկ այս շրջանի մտավորական էլիտաները Ֆրանկֆուտի և Ֆրայբուրքի փիլիսոփայական դպրոցի տեսություններն էին քաղցրացնում` «խորհրդային բուրժուային» քննադատելով:1960-ական թվականներին չափազանց հետաքրքիր և նշանակալի էր Ժան Պոլ Սարտրի այցերը Խորհրդային միություն: Նման այցերից մեկի ժամանակ նա` մի «կոնսպերատիվ բնակարանում» խորհրդային երիտասարդ հասարակագետների հետ հանդիպում է ունեցել: Դրանց թվում էր նաեւ հայրս` Զուրաբ Կակաբաձեն: Հանդիպման ընթացքում ծավալված զրույցի թերեւս ամենաուշագրավն այն էր, որ ավելի Սարտիրն ավելի էր պաշտպանում խորհրդային համակարգը, քան հենց իրենք` ուսանողները: Ասել կուզե, բոլորի կոկորդին էր հասել ամբողջատիրական համակարգն ու ամեն ինչի դեֆիցիտը:Այսուհանդերձ պետք է ասել, որ 1960-70-ական թվականներին Խորհրդային միությունում եւ մասնավորապես` Կովկասում,  արվեստն ու փիլիսոփայական գործերի պակաս չկար: Ստեղծագործական կյանքը լուրջ կերպով առաջ էր ընթանում, սակայն դա բավարար չէր` բոլորը սպասում էին համակարգի վերջին: Այս համակարգի ավարտին էր սպասում ոչ միայն մտավորական էլիտան, այլ հենց կուսակցական նոմենկլատուրան: Հայտնի են Յուրի Անդրոպովի այդ ժամանակաշրջանի նամակները: Պարադոքսը կայանում էր նրանում, որ Խորհրդային միության պայմաններում բոլոր իրական բուրժուաները կուսակցական և անվտանգության էլիտաների անդամներն էին: Վերջինները, Կոմկուսի իրենց ընկերների հետ մինչ օրս բավականին լուրջ ֆինանսական կարողություն ունեն:

Այն ժամանակ, երբ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում դեռևս հավատում էին մարդկանց հավասարության գաղափարներին, Խորհրդային միությունում այս գաղափարներն օտար էին դարձել գրեթե բոլորի համար: Նույն 60-ականներից մի հետաքրքիր օրինակ բերեմ: Իտալացի հայտնի միջուկային ֆիզիկոս Բրունո Պոնտերկորվոն իր խորհրդային ընկերների հետ միասին 1964 թվականին նայում էր Եվրոպայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղը: Խաղը Խորհրդային Միության և Ֆրանկոյի կողմից կառավարվող Իսպանիայի հավաքականների միջեւ էր: Պարադոքսն այն էր, որ իտալացի Պոնտեկորվոն աջակցում էր Խորհրդային միությանը, իսկ սովետական կոմունիստները` Ֆրանկոյի Իսպանիային: Այս փաստը, իհարկե, խորը սոցիալական պատճառներ ուներ: Բոլշևիկյան «Կարմիր տեռոր»-ի ճնշող գերիշխանությունը շատ լուրջ դիմադրություն էր առաջացրել մտավորական վերնախավերում, որը պատրաստ էր հնարավորություն դեպքում աջակցել Ֆրանկոյին:

მიტინგი 3 მეჩითოვიՊարզվեց, որ «Խորհրդային բուժուազիան» իր էությամբ է՛լ ավելի ռեակտիվ էր, քան արևմտյանը: Եթե արևմուտքում այդ ժամանակ ռասիզմի դեմ պայքարի եւ «մեծ հասարակություն» կառուցելու ծրագրեր էին իրականացվում` խորհրդային բուրժուազիան բոլոր հնարավորությունները օգտագործում էր հարստանալու համար: 1980-ական թվականներին սա արդեն հստակ ձևավորված նորմ էր: Այսպես օրինակ Մոսկվայում «Ինտերկոնտինենտալ-Համեր» հյուրանոցը դարձել էր ամենապրեստիժային` «ոչ սոցիալիստական» ժամանցային վայրերից, բոլոր տեսակի խորհրդային և ոչ խորհրդային վերնախավերի համար: Ծառայությունների թվին էին պատկանում արդեն իսկ կայացած խորհրդային «մարմնավաճառները»` որոնց շուկայական գինը այն ժամանակ բավականին բարձր էր: Փողոցում հասարակական տրանսպորտով երթևեկելը պրեսիժ չէր էլիտաների ներկայացուցիչների համար, որոնք մասնավոր ավտոմեքենաներով էին շրջում, ինչ խոսք մի քանի բացառություններով: Արևմտյան կապիտալիզմի մասին ձեւավորված «դրախտ»-ի պատկերը բավարարում էր մարդու բոլոր պահանջները, եւս մի քիչ էլ ու թվում էր թե հաղթելու էր մահվան: Երիտասարդները ամեն կերպ փորձում էին «փախչել» արևմուտք, ինչի վկայությունն էր 1970-ական թվականների մեծ արտահոսքը: Առևտուրը դարձել էր բավականին լավ մասնագիտություն:

«Ապրանքավորված ժողովրդավարություն», կամ «կոմոդիֆիկացված լիբերալիզմ»-ը (անգլերեն comodity) Խորհրդային միությունում 1988 թվականից շատ ավելի վաղ է հայտնվել: Այս գործընթացը սկսվել է դեռևս 1960-ական թվականներին, երբ Հերբերտ Մարուզը գրում էր իր «One Dimendional Man»-ը` պարադոքսալ էր, սակայան այս վախեցած ու պրիմիտիվ բյուրգերին ավելի հավանական էր տեսնել Խորհրդային միության երշիկի հերթերում, քան Ֆրանկֆուրտում կամ, թեկուզ Վիեննայում: «Կոմոդիֆիկացիան» կամ «ապրանքայնացումը» հաղթել էր Սառը պատերազմի ևս մի հատվածում` խորհրդային ժողովուրդը պատրաստ էր ծաղրել Լեւիստրոսի (գոյություն չունեցող) իդեալները, կամ` վատագույն դեպքում, ծախել դրանք «Վրանգլեր» ջինսի մեկ կամ երկու զույգով:

iraՄինչդեռ մենք 88-ին ազատության էինք սպասում: Լավ եմ հիշում 1988 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցավ համեմատավար փոքրաթիվ հանրահավաքը` Վրաստանի անկախության 70-ամյակը նշելու համար: Ցույցի գնալը խստորեն արգելվում էր և հենց այդ պատճառով շատ էին երիտասարդները: Այն ժամանակ փոքր խումբ էինք հիմնել` կինոռեժիսոր Գիո Մգելաձեն, երաժիշտ Էլիզբար Մուջիրին, գրող Ռեզո Թաբուկաշվիլին, փիլիսոփա Գիորգի Մարգվելաշվիլին (Վրաստանի ներկայիս նախագահը, խմբ.) և Դիմիտրի Մամուլիան, թատրոնի դերասան Գոգա Թավաձեն, ինժեներ Ալիկ Հարությունյանը, կինորեժիսոր Գիորգի Ճիճինաձեն, պատմաբան և հետագայում փիլիսոփա Գիորգի Մայիսուրաձեն, երկրաբան և բանաստեղծ Լևան Վասաձեն, ֆիզուալ մարդաբան Պաատա Վարդոսանիձեն և այսպես շարունակ:1988 թվականին «Թբիլիսի» թերթում հրապարակվեց այս խմբի մի քանի անդամների լուսանկարը, որտեղ խմբի անդամների նույնիսկ կեսը չկար: Թերթի այն ժամանակվա խմբագիր Արչիլ Գոգելիան այս երիտասարդների հետ քննադատական հարցազրույց անելու խնդիր էր դրել` եթե չեմ սխալվում, լրագրողներն էին Խաթունա Մայիսաշվիլին, Մայա Գոգոլաձեն և Իրակլի Բերիանիձեն: Հարցազրույցի հրապարակումից հետո հեռախոսազանգերի տարափ սկսվեց: Նույն ամսին մեզ ընդունեց կաթողիկոս-պատրիարքը:

Հանդիպմանն էին մասնակցում նաեւ վրացական շքանշանավոր մտավորականության կարկառուն ներկայացուցիչները և բոլորը ցանկանում էին մեզ` այս «չմշակված հումք»-ը, տեղափոխել իրենց գաղափարախոսական բանակ: Իրոք, հետաքրքիր փորձ էր: Ամենից հետաքրքիրն այն էր, որ խորհրդային գաղափարախոսությանը, բնականաբար, մեզանից ոչ ոք չէր հավանում, սակայն դրանից տարբերվող որեւէ կայուն գաղափար այս խմբում ոչ ոք չուներ:

Ի՞նչ առաքելութուն պետք է իրականացներ Վրաստանը անկախություն ստանալուց հետո: Մենք, որպես ժողովուրդ, ունեի՞նք այդ առաքելությունը: Այս թեմայով, գրեթե ոչ մի խումբ չէր խոսում: Չնայած այս մասին վրաց փիլիսոփաներն ու մտածողները գրել էին նախկինում, սակայն 1988 թվականին դրա մասին պատկերացում, փաստացի, ոչ ոք չուներ: Նեղ ազգայնականության և կրոնական ֆունդամենտալիզմից դուրս այս գաղափարները բնության մեջ գոյություն չունեին:
მიტინგი 2Այս շրջանում գոյություն ունեցող խմբերն ընդհանրացնելիս երկուսը կարող ենք արձանագրել որոնք 1990 թվականին գոնե կիսեցին ընդհանուր հումանիստական տեսլականը: Դա Զվիյադ Գամսախուրդիան էր, իր «Կլոր սեղան»-ով, որտեղ հիմքում «Վրաստանի հոգևոր առաքելություն»-ն էր, որպես յուրօրինակ կամուրջ արևմուտքի և արևելքի միջև: Գամսախուրդիան, սակայն, այս փիլիսոփայությունը տարբեր պատճառներով չկարողացավ կիրառել, չնայած նրան, որ փաստաթուղթ հրապարակվեց, որտեղ այս գաղափարը հստակ ներկայացված էր: Երկրորդ խումբը Կանաչների շարժումն էր, որը այն ժամանակ ղեկավարում էին Զուրաբ Ժվանիան, Նաիրա Գելաշվիլին և երիտասարդ էնտուզիաստները: Նրանք առաջ քաշեցին «խաղաղ Կովկասի» իրենց տարբերակը: Ի դեպ, կանաչների միացյալ փաստաթուղթը հայ և վրացի բնապահպանների յուրօրինակ համագործակցության արդյունք էր: Դրան միացան նաև ադրբեջանցիները, որոնց առաջնորդին հետագայում կասկածելի պայմաններում սպանեցին: Ցավոք, այս փաստաթուղթը եւս իրականություն չդարձավ:Մեր ընկալմամբ առաջ քաշվող բոլոր մյուս գաղափարներն իրենց բնույթով ռեակցիոն էին և աղետալի արդյունքների էին հասցնելու, ինչը եւ տեղի ունեցավ: Նորից եմ ուզում շեշտել, այս գաղափարների հիմքը ֆրանսիական ծագում ունեցող «Patria»-ի շուրջ զարգացած ազգայնականությունն է: Այնպես ինչպես 1930-ական թվականներին այս գաղափարը Եվրոպայում ազգային հիմքով մարդակերության պատճառ դարձավ, Հարավային Կովկասում նույնը տեսանք, իհարկե, ավելի փոքր մասշտաբներով` ազգամիջյան մարդակերություն լիբերալ ժողովրդավարության տեսքով:
Իրակլի Կակաբաձե
Շարունակելի…

Թողնել պատասխան