Հնարավոր է Վրաստանի ԿԳ նախարար դառնա Բատիաշվիլիի կողմից աշխատանքից հեռացված պաշտոնյան

Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հրաժարականից հետո, որպես նախարարի թեկնածու է շրջանառվում Ազգային քննությունների կենտրոնի նախկին տնօրեն Մայա Միմինոշվիլիի անունը:

Խորհրդարանի կրթության հանձնաժողովի անդամ Թեմուր Ճկուասելին հայտարարել է, որ չի բացառում Միմինոշվիլիի թեկնածությունը: Դրա հետ մեկտեղ պատգամավորը նշել է, որ հնարավոր է նախարարությունից առանձնանա մշակույթի ուղղությունը և առանձին նախարարություն ստեղծվի:

Հատկանշական է, որ 2018 թվականի սեպտեմբերի 10-ին` նախարար նշանակվելուց 2 ամիս անց, Բատիաշվիլին աշխատանքից ազատել էր Ազգային քննությունների կենտրոնի տնօրեն Մայա Միմինոշվիլիին: