2022-ին Վրաստանը պետք է 404 մլն դոլար պարտք մարի

2022 թվականին Վրաստանի կառավարությունը պետք է մարի 404,3 միլիոն դոլարի պարտք։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային բանկի էջից։

Ավելի կոնկրետ՝ այս տարվա առաջին եռամսյակում կառավարությունը պետք է մարի 86,2 միլիոն դոլարի պարտք, երկրորդ եռամսյակում՝ 95,7 միլիոն դոլար, երրորդ եռամսյակում՝ 99,6 միլիոն դոլար, իսկ չորրորդ եռամսյակում Վրաստանի կառավարությունը ամենամեծ պարտքը պետք է մարի՝ 122,8 միլիոն դոլար։

Լարիով մարման ենթակա պարտքի գումարը ընթացիկ միջին փոխարժեքով կազմում է 987,459 մլն լարի։

Հիշեցնենք նաև, որ 2021 թվականի նոյեմբերի տվյալներով՝ Վրաստանի կառավարության արտաքին պարտքը կազմում է 7,386 մլրդ դոլար կամ 22,8 մլրդ լարի։

Կառավարության արտաքին պարտքը հիմնականում կազմում է Վերակառուցման և զարգացման բանկից, Եվրոպական ներդրումային բանկից, ինչպես նաև Միջազգային զարգացման ասոցիացիայից և Ասիական ենթակառուցվածքային ներդրումների բանկից։

Նորայր Միսկարյան