Շուտով կհրապարակվեն միասնական ազգային քննությունների արդյունքները

Վրաստանի միասնական ազգային քննությունների նախնական արդյունքների հրապարակումը կսկսվի վաղվանից՝ օգոստոսի 1-ի ժամը 10:00-ից, հայտարարել է Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) տնօրեն Սոփիո Գորգոձեն:

Ըստ նրա՝ քննությունների արդյունքների հրապարակումը կմեկնարկի վրաց լեզվի և գրականության քննության արդյունքների հրապարակմամբ։

Իր ստացած արդյունքը պարզելու համար դիմորդը պետք է մուտք գործի online.naec.ge կայք, համապատասխան դաշտում նշի իր անձնական համարն ու հնգանիշ գաղտնաբառը։

Բոլոր առարկաների նախնական արդյունքների հրապարակումից հետո կսկսվի բողոքարկման փուլը: Բողոքարկման դիմումները կընդունվեն միայն էլեկտրոնային եղանակով, և դիմորդները հնարավորություն կունենան բողոքարկելու մեկ կամ մի քանի առաջադրանք, նաև` ամբողջ թեստը: