Երբ կհրապարակվեն ուսուցիչների քննությունների արդյունքները

Վրաստանում արդեն ավարտվել են ուսուցիչների առարկայական և ավագ հատուկ ուսուցչի քննությունները։ Այժմ ուսուցիչները սպասում են քննությունների արդյունքներին։

Քննությունների և գնահատման ազգային կենտրոնի (NAEC) հաղորդած տեղեկությունը, թե երբ կհրապարակվեն արդյունքները, փոխանցում է Etalon.ge-ն։

«Դեռ պետք է հրապարակվեն միասնական ազգային քննությունների պատասխանները, ուստի ուսուցիչների քննությունների արդյունքները, հավանաբար,  կհրապարակվեն օգոստոսի կեսից հետո։ Այնուհետև կսկսվի բողոքարկման փուլը»,- տեղեկացրել է NAEC-ը։

Հիշեցնենք, որ ուսուցիչների առարկայական քննությանը 16 հազարից ավելի, իսկ ավագ հատուկ ուսուցչի քննությանը 2500-ից ավելի անձ էր գրանցվել։