Նոր COVID-սակագներ են սահմանվել կլինիկաների համար

Վրաստանի կառավարության օգոստոսի 22-ին ընդունած որոշմամբ՝ կլինիկաների համար սահմանվել են նոր COVID-սակագներ։

Մասնավորապես, թերապևտիկ միջամտությունների ենթարկվող կորոնավիրուսով վարակված  անձի բուժումը կփոխհատուցվի մինչև 950 լարիով (340 դոլար), իսկ եթե հիվանդին անհրաժեշտ լինի ինվազիվ և/կամ ոչ ինվազիվ օդափոխություն, կփոխհատուցվի մինչև 4500 լարիով (1600 դոլար);

Հրամանագրի համաձայն՝ սակագինը ներառում է հիվանդի բուժման և/կամ ախտորոշման հետ կապված ծախսերը՝ ներառյալ սնունդը, նաև բուժանձնակազմի աշխատավարձը, կոմունալ ծառայությունները և այլն։