Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Կատար

Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով մեկնել է Կատար։

Այս մասին տեղեկություն է տարածում ԱԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ այցի շրջանակներում նախատեսված են Մակա Բոչորիշվիլիի երկկողմ հանդիպումներ Կատարի վարչապետ և արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանիի, ինչպես նաև Կատարի կառավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։