Ներքին գործերի նախարարության Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները, իրականացված ոստիկանական միջոցառումների արդյունքում, ձերբակալել են դիտավորյալ սպանության փորձի և առողջությանը դիտավորյալ թեթև վնաս պատճառելու համար հետախուզվող, նախկինում դատված անձի:
«Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալն ընթացիկ տարվա հոկտեմբերին Սենակիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում փոխադարձ վիճաբանության հողի վրա սառը զենքի գործադրմամբ տարբեր տեսակի վնասվածքներ է հասցրել 3 անձի և դիմել փախուստի դեպքի վայրից: Իրավապահները հետքերով պարզել են հանցագործության մեջ մեղադրվող անձի ինքնությունը, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Իրականացված քննչական գործողությունների արդյունքում ոստիկանությունը հետախուզվող անձին ձերբակալել է Թբիլիսիում»:
Քննությունն ընթանում է Քրեական օրենսգրքի 19-108-րդ և 120-րդ հոդվածներով, ինչը նախատեսում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում: