Վրաստանում եղանակը կվատթարանա

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ նոյեմբերի 15-ից Արևմտյան Վրաստանում սպասվում են տեղումներ, ցերեկային ժամերին՝ Աբխազիայի, Աջարիայի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի, Իմերեթիի և Գուրիայի շրջաններում՝ ժամանակ առ ժամանակ ուժեղ ինտենսիվությամբ: Հնարավոր է ամպրոպ, կարկուտ, ծովում՝ 4-5 բալանոց փոթորիկ:

«Երկրի տարածքի մեծ մասում, այդ թվում՝ մայրաքաղաքում, կփչի արևմտյան ուժեղ քամի, բարձրլեռնային գոտիներում տեղ-տեղ հնարավոր է բուք և մառախուղ:

Սպասվող ուժեղ տեղումները կարող են առաջացնել Աջարիա-Գուրիայի և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի գետերում և դրանց վտակների ստորին հոսանքներում ջրի մակարդակի զգալի բարձրացում, բլրոտ և լեռնային գոտիներում՝ սողանքային-սելավային գործընթացների առաջացում և ակտիվացում, իսկ քաղաքային բնակավայրերում՝ առանձին տարածքների հեղեղում (վտանգի մակարդակը՝ միջին)»,- նշված է հայտարարության մեջ: