Վրաստանում մայրը նորածնին վաճառել է 400 դոլարով

Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 30-ամյա կնոջը և նրա 58-ամյա մորը, ովքեր մեղադրվում են նորածին երեխային վաճառելու մեջ: Այս մասին տեղեկացնում է գերատեսչության մամլո ծառայությունը:

Հետաքննության տվյալներով, երիտասարդ կինը անմիջապես ծննդաբերությունից հետո որոշել է վաճառել սեփական երեխային։ Մայրը ընդունելով դստեր գաղափարը, բանակցություններ է վարել գնորդների հետ: Արդյունքում համաձայնել են երեխային վաճառել մոտ հազար լարիով (400 դոլարով):

Կանանց ձերբակալել են գումարը փոխանցելու ընթացքում: Քրեական գործ է հարուցվել անչափահասին վաճառելու մեղադրանքով, ինչը ենթադրում է 14-17 տարի ազատազրկում:

Թողնել պատասխան