Մառնեուլիի երկու գյուղ առաջին դասարանցի չի ունենա

Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի Օփրեթի և Ծերաքվի գյուղի դպրոցներն առաջին դասարանցի չեն ունենա, MarneuliFM-ին ասել է Մառնեուլիի կրթական ռեսուրս կենտրոնի ներկայացուցիչ Իրմա Դավաձեն:

Դավաձեն նշել է՝ մունիցիպալիտետի ողջ ուսումնական հաստատություններում գրանցված է ընդհանուր առմամբ 1 723 առաջին դասարանցի։

Հարկ է նշել, որ Վրաստանում առաջին դասարանցիների գրանցումը տեղի է ունենում չորս փուլով:

Ուշագրավ է, որ գրանցման վերջին IV փուլը մեկնարկել էր հուլիսի 17-ին և ավարտվել հուլիսի 28-ին: