Վրաստանի տարածքից գրանցվել է 640.9 հազար արտերկրյա ուղևորություն

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2026 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի տարածքից գրանցվել էՎրաստանի քաղաքացի ճանապարհորդների 640.9 հազար արտասահմանյան ուղևորություն, ինչը 4.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ուղևորությունների ամենամեծ մասը՝ 43.4 տոկոսը, կատարել են 31-50 տարեկան ճանապարհորդները։

Այս թվից Վրաստանի քաղաքացի այցելուների արտասահմանյան այցելությունները կազմել են 496.3 հազար, ինչը 2.9 տոկոսով ավելի է 2025 թվականի նույն ժամանակահատվածից:

Այցելությունների մեծ մասը (46.7 տոկոսը) կատարել են 31-50 տարեկան վրացի ռեզիդենտ այցելուները, իսկ կանանց այցելությունների թիվը կազմել է ընդհանուր թվի 45.6 տոկոսը։