«Սարփի»-ի մաքսակետում օտարերկրացիների ձեռնարկած կոկաինի և հոգեմետ դեղերի ներկրման փաստերով քրեական գործ է հարուցվել։
Եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ «Սարփի»-ի մաքսակետում կանխվել է առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի և հոգեմետ դեղամիջոցների ներկրման փորձի 3 փաստ։
«Վրաստանի մաքսային տարածք մուտք գործած օտարերկրյա քաղաքացիների, նրանց ուղեբեռի և նրանց պատկանող ավտոմեքենաների մանրակրկիտ զննության արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց՝ կոկաին, նաև 145 պատիճ (այդ թվում՝ մարմնի վրա թաքցված 44 հատ) և 50 գրամ փոշու տեսքով փաթեթավորված տարբեր անվանումների հոգեմետ նյութեր։
Նշված իրավախախտումների փաստերով քննությունն իրականացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը»,- ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։