Խուլո-Գոդերձե ճանապարհին երթևեկությունը կսահմանափակվի

Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի Խուլո-Գոդերձե ճանապարհահատվածում երթևեկությունը կսահմանափակվի:

Ճանապարհին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը կսահմանափակվի հիշյալ օրերին՝ ժամը 11:00-13:00 և 14:00-19:00 ընկած ժամանակահատվածներում:

Սահմանափակման պատճառը Խուլո-Գոդերձե ճանապարհի 1-ին լոտի վերականգնման աշխատանքների շրջանակում շարունակվող ժայռալանջերի մշակման և արհեստական ​​հողազերծման աշխատանքներն են։