Աջարիայում օտարերկրյա քաղաքացին իրացրել է 35 հազար ԱՄՆ դոլարի կեղծ թղթադրամ։ Քննչական ծառայության տեղեկատվությամբ՝ անձը կալանավորված է։
«Խոշոր չափերով կեղծ փողերի իրացման փաստով օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել։
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալը, ապօրինի նյութական օգուտ ստանալու նպատակով, Աջարիայի տարածաշրջանում իրացրել է ընդհանուր առմամբ 35 հազար ԱՄՆ դոլարի 350 հատ կեղծ 100-դոլարանոց թղթադրամ։
Քննչական գործողությունների արդյունքում կեղծ թղթադրամներն ամբողջությամբ առգրավվել են», — նշված է Ֆինանսների նախարարության քննչական ծառայության տարածած հաղորդագրության մեջ։