Զուրաբիշվիլին ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

Վրաստանի նախագահ Սալոե Զուրաբիշվիլին այսօր նախագահական նստավայրում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին:

Ընդլայնված ձևաչափով կայացած հանդիպմանը ներկա են եղել նաև պաշտպանության նախարար Լևան Իզորիան, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայան:

«Մեզ համար մեծ պատիվ է Վրաստանում հերթական անգամ անցկացնել ՆԱՏՕ-ի զորավարժությունները: Սա ազդանշան է այն մասին, թե ինչ մակարդակում են գտնվում ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները, որքան բարձր է երկուստեք վստահությունը»,- Վրաստանի նախագահական նստավայրում հայտարարել է Ստոլտենբերգը: Վերջինս մինչ այդ հանդիպել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ։

Հիշեցնենք՝ դաշինքի քարտուղարի այցի այս օրերին (մարտի 18-29-ը) Վրաստանում ընթանում են «ՆԱՏՕ-Վրաստան 2019» զորավարժությունները։