Դեղերի շուկան կվերանայվի

Այսօր՝ հոկտեմբերի 12֊ին Վրաստանի կառավարությունում հրավիրված տնտեսական խորհրդի նիստում քննարկվել է դեղագործական շուկայում տիրող իրավիճակը՝ մասնավորապես դեղերի բարձր գների հարցը։ Խորհրդի նիստին մրցակցության գործակալության նախագահ Իրակլի Լեկվինաձեն ներկայացրել է դեղագործական շուկայի  միջանկյալ հաշվետվությունը։ 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին համապատասխան գերատեսչությունների հետ քննարկել է անհրաժեշտ քայլերը, որոնք հնարավորություն կտան արագ կարգավորել դեղերի բարձր գները։ 

«Այս գործընթացը զարգացել է տարիներ շարունակ, այսօր մեզնից պահանջվում է պատշաճ միջամտություն։ Մենք պետք է անհապաղ կարգավորենք այս հարցը, քանի, որ բնակչությունը մտահոգված է բարձր գներից։ Դեղերի գները շատ բարձր են, և մենք պարտավոր ենք ժամանակին արձագանքել և գորրծել», ֊  ասել է վարչապետը։

Տիրուհի Համազարյան, «Ալիք մեդիայի» ստաժոր