Ուժեղ գյուղ, ուժեղ պետություն. ֆերմերները պետական օգնություն կստանան

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան ներկայացրել է գյուղատնտեսական ոլորտում հակաճգնաժամային ծրագիրը: Նրա խոսքով, ճգնաժամի շրջանում պետության համար հատկապես մեծ նշանակություն ունի պարենային անվտանգությունն ու ներքին արտադրանքի հարցը: Ըստ վարչապետի խնդիրն արտացոլվել է ինչպես գնաճի, այնպես էլ երկրում մթերքի մատակարարման տեսանկյունից:

Հակաճգնաժամային ծրագիրը ենթադրում է ինչպես օգնություն ֆերմերներին, այնպես էլ գյուղատնտեսական մթերքի արտադրման արդյունավետությունը բարձրացնող հարցերի լուծում:

Յուրաքանչյուր ֆերմեր, ով գրանցած հող ունի, 1 հա հողի համար պետությունից 200 լարիի չափով օգնություն կստանա:

«Սա նշանակում է, որ միջին և խոշոր ֆերմերները, որոնք, օրինակ, 10 հա հող են մշակում,  2000 լարիի չափով օգնություն կստանան:

Վարչապետ Գախարիայի խոսքով, ֆերմերները աջակցություն ստանալու նպատակով Գյուղատնտեսության նախարարության բաժիններին կարող են դիմել մայիսի 20-ից: Օգնությունը կվերաբերի մոտ 200 000 ֆերմերի, ընդհանուր բյուջեն կկազմի 300 մլն լարի: